Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 356
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 դեկտեմբերի 2019 թվականի N 356

«ԴՊՐԱԲԱԿԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  ԵՄ

  1. Ստեղծել «Դպրաբակի վերածնունդ» համայնքային զարգացման հիմնադրամ:
  2. Սահմանել, որ հիմնադրամի հիմնադիրն է Ճամբարակի համայնքը:
  3. Հաստատել «Դպրաբակի վերածնունդ» համայնքային զարգացման հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
  4. «Դպրաբակի վերածնունդ» համայնքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Թաթուլ Դումանյանին (ՀՀ քաղաքացի, անձնագիր՝ AP0599534, տրված՝ 18.10.2016 թ-ին, 042-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ, Ճամբարակ համայնք, գ.Մարտունի,4-րդ փողոց,10-րդ տուն),
  5. «Դպրաբակի վերածնունդ» համայնքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին`
  • 1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Դպրաբակի վերածնունդ» համայնքային զարգացման հիմնադրամի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը.
  • 2) հիմնադրամի պետական գրանցումից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Ճամբարակի համայնքի ղեկավարին ներկայացնել առաջարկություն հիմնադրամին հատկացվող գույքի և տարածքի վերաբերյալ.
  • 3) հիմնադրամի պետական գրանցումից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Ճամբարակի համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:

    6.«Դպրաբակի վերածնունդ»համայնքային զարգացման հիմնադրամի գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության Ճամբարակի համայնքի միջոցների հաշվին։
    7.Սույն որոշումը ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 13

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner