Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 63
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 փետրվարի 2020 թվականի N 63

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և Ճամբարակ համայնքի ավագանու 18.07.2016 թվականի N16-Ա որոշումամբ, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Գայանե Լազարյանի դիմումը.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ՝

  1. Առաջարկել Ճամբարակ համայնքի ավագանուն ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող Թումանյան փողոցի 58/1 հասցեում գտնվող 05-002-0038-0002 կադաստրային ծածկագրով 0.026493 հա հողամասը՝ 33.061 (երեսուներեք հազար վաթսունմեկ) ՀՀ դրամ կադաստրային արժեքով և նույն հողամասի վրա գտնվող հասարակական նշանակության շինությունը /նախկին գրասենյակի շենքը/՝ 1.934.597 (մեկ միլիոն ինը հարյուր երեսունչորս հազար հինգ հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ կադաստրային արժեքով սեփականության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Գայանե Լազարյանին, քանի որ վերոնշյալ գույքը նախկինում տրամադրված է եղել իրեն՝ անժամկետ բնակվելու նպատակով: 
  2. Տվյալ գույքի պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել Ճամբարակի համայնքապետարանի միջոցների հաշվին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 18

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner