|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հոկտեմբերի 2018 թվականի N 95 |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.36383 ՀԱ 4-ՐԴ ԿԱՐԳԻ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ և 18-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանուԲ 20.09.2018 թվականի N 69 որոշումը և մրցութային հանձնաժողովի 03.10.2018 թվականի N 80 որոշումը.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ`
- Համաձայն մրցութային հանձնաժողովի N 10 արձանագրության մրցույթում հըաղթող ճանաչել Կարեն Սևանյանին և կնքել 05-002-0299-0002 ծածկագրով, 0.36383 հա 4-րդ կարգի վարելահողի վարձակալության պայմանագիր 25 տարի ժամանակով` 2018 թվականից 2043 թվականը:
Պայմանագրի կնքման պահին վարելահողի կադաստրային արժեքը կազմում է` 231032 ՀՀ դրամ: Վարելահողի տարեկան վարձավճարի չափը կազմում է 1820 ՀՀ դրամ, որը կազմում է վարելահողի կադաստրային արժեքի 0.78 %-ը: Վարձավճարը վարձակալի կողմից վճարվում է կանխիկ, հավասար չափերով` ըստ տարվա օրացույցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը: Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան պայմանմագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում: Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը: Երրորդ անձին ենթավարձակալության տրամադրումը չի թույլատրվում առանց վարձակալի լրացուցիչ համաձայնության: Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում վարձավճարի չափը ավելանում է:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|