Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 41
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 փետրվարի 2021 թվականի N 41

ԱՆԱՀԻՏ ԵՐԻՑՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ /ԱՎՏՈՏՆԱԿԸ/ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, ՀՀ կառավարության N2387-Ն որոշմամբ, 18.05.2006թ. թիվ 912-Ն՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը, սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը և հիմք ընդունելով Անահիտ Երիցյանի կողմից 21.01.2021թ. ներկայացված դիմումը՝ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ քաղաքի Տ. Մեծ փող. 15 հասցեում գտնվող 05-002-0101-0129 կադաստրային ծածկագրով 0.002842 հա հողամասում ինքնակամ կառուցված շինության /ավտոտնակի/ պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերըկառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով: Շինությունը կառուցված է իրեն հատկացված հողամասում: Կառույցը հանդիսանում է մեկ հարկանի 21.72 քմ ներքին և 23.37 քմ արտաքին մակերեսով ինքնակամ շինություն: Ելնելով վերը նշվածից.

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ՝

  1. Անահիտ Երիցյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում 2017թ. կառուցված 23.37 քմ ընդհանուր մակերեսով  շինությունը /ավտոտնակը/ ճանաչել օրինական:
  2. Համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. որոշման 13-րդ կետի՝ ինքնակամ կառուցված շինության /ավտոտնակի/ արժեքը՝ 13 200 /տասներեք հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ վճարել 900185061158 հաշվի համարին:
  3. Տվյալ շինությունը /ավտոտնակը/ համարել քաղաքացի Անահիտ Երիցյանի սեփականություն՝ տրամադրելով ք. Ճամբարակ, Տ. Մեծ փող. 13, թիվ 15 ավտոտնակ հասցե:
  4. 18.05.2006թ. N912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով՝ հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ բնակավայրի այլ հողերից բնակելի կառուցապատման հողերի:
  5. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(3.06 Մբ) ՈՐՈՇՈՒՄ ԿՆՔՎԱԾ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 30

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner