Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 32
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 մայիսի 2018 թվականի N 32

ՄԱՐՏԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117, 27.04.2010թ. ընդունված ՀՀ ՀՕ-50-Ն օրենքով ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի N 719-Ն որոշումով և հիմք ընդունելով Մարտիկ Կիրակոսյանի դիմումը Ա. Իսահակյանի 23 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար նախատեսված 0.17 հա մակերեսով հղատարածքին կից 0.03 հա մակերեսով հողատարածքը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու  մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
                                                                         Ո Ր Ո Շ ՈՒ Մ  ԵՄ՝

  1. Մարտիկ Կիրակոսյանին պատկանող բնակելի տունը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 27.04.2010թ. N 50-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
  2. Մարտիկ Ռուբենի Կիրակոսյանին՝ ծնված 09.04.1958թ. անձնագրի տվյալներ՝ AN0703432 տրված 06.11.2013թ. 042 կողմից, սեփականության իրավունքով հատկացվել է 0.17 հա տնամերձ հողամաս, սակայն փաստացի օգտագործվում է 0.49 հա: Հողամասի վրա 1989թ. կառուցված երկհարկանի 1-ին հարկի 156.36 ք.մ. արտաքին և 123.21 ք.մ. ներքին մակերեսով, 2-րդ հարկի 70.28 ք.մ. արտաքին և 54.24 ք.մ. ներքին  մակերեսով առանձնատունը, 89.84 ք.մ. արտաքին և 65.32 ք.մ. ներքին մակերեսով անասնագոմ, որոնք կառուցված չեն ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Մարտիկ Կիրակոսյանի սեփական գույք:
  3. Համայնքի կողմից Մարտիկ Կիրակոսյանին հատկացված 0.2 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60 հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 60 հոդվածի 2-րդ կետի պահանջներին:
  4. Մնացորդ 0.29 հա հողատարածքը թողնել որպես համայնքի սեփականություն:
  5. Որոշման կատարման հսկողությունը դնել քաղշին բաժնի գլխավոր մասնագետ Վրեժ Դանիելյանի վրա:
  6. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  7. Որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner