Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 178
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հունիսի 2020 թվականի N 178

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐԱԲԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 2.86 ՀԱ 4-ՐԴ ԿԱՐԳԻ ԽՈՏՀԱՐՔԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ և 17-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 22.04.2020 թվականի N 54 որոշումը և համայնքի ղեկավարի 21.05.2020 թվականի N 78 կարգադրությունը.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ`

  1. Համաձայն մրցութային հանձնաժողովի N 03 արձանագրության մրցույթում հաղթող ճանաչել Կարո Վարդանյանին և կնքել 05-031-0223-0031 կադաստրային ծածկագրով, 2.86 հա 4-րդ կարգի խոտհարքի վարձակալության պայմանագիր 25 տարի ժամանակով` 2020 թվականից 2045 թվականը:
    Պայմանագրի կնքման պահին խոտհարքի կադաստրային արժեքը կազմում է` 1.515.800 ՀՀ դրամ:
    Խոտհարքի տարեկան վարձավճարի չափը կազմում է 18.195 ՀՀ դրամ, որը կազմում է խոտհարքի  տարեկան հողի հարկի 200%-ը: Տարեկան հողի հարկը կազմում է 9.095 ՀՀ դրամ:
    Վարձավճարը վարձակալի կողմից վճարվում է կանխիկ, հավասար չափերով` ըստ տարվա օրացույցային  եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը:
    Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան պայմանմագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում:
    Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը: 
    Երրորդ անձին ենթավարձակալության տրամադրումը չի թույլատրվում առանց վարձակալի լրացուցիչ համաձայնության:
    Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում վարձավճարի չափը ավելանում է:

  2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 3

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner