Այսօր: Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 285
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2019 թվականի N 285

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐԱԲԱԿ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ ԻՆԱՆՑ ԱՐՍԵՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 14պրիմ 3 հոդվածով,ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚՚ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով ՀՀ Քաղաքաշինական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն 18.05.2006թ.թիվ 731 որոշումներով,18.05.2006թ.թիվ 912-Ն որոշմամբ 33-րդ կետով և հաշվի առնելով,որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա,հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի բնակիչ Ինանց Արսենի դիմումը,Դպրաբակ բնակավայրի 1-ին փող.47/1 հասցեում գտնվող 05-031-0026- կադաստրային ծածկագրով հողատարածքում իր կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակը օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով,որ հողամասի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան,չի հակասում քաղաքաշինական նորմերին

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի բնակիչ Ինանց Արսենի կողմից Դպրաբակ       բնակավայրի 1-ին փող.47/1 հասցեում գտնվող 05-031-0026- կադաստրային ծածկագրով 0.05896հա   մակերեսով հողատարածքի վրա ինքնակամ կառուցված ձեղնահարկային հարկով 1-ին հարկի   97.4քմ ներքին և 99.3քմ արտաքին մակերեսով ավտոտնակը,31.6քմ ներքին և 38.13քմ արտաքին   մակերեսով ձեղնահարկը,43.8քմ ընդհանուր մակերեսով ծածկերը,4.1քմ և 2.4քմ մակերեսով բաց     պատշգամբները ճանաչել համայնքային սեփականություն:

2. Համայնքային սեփականություն ճանաչված շինությունը ճանաչել օրինական:

3.Նկատի ունենալով,որ թույլ է տրվել ինքնակամություն,ուստի ինքնակամ կառույցը   օրինականացման,պետական գրանցման,այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և   գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:

4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 17

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner