Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 360
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 դեկտեմբերի 2019 թվականի N 360

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ինմասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ.N2387-Ն, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ և 33-րդ կետերով, պետական հողամասում գտնվող ինքնակամ կառուցված շենք-շինությունների նկատմամբ պետական կամ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Վազգեն Ադամյանի դիմումը, Ճամբարակ քաղաքի Տ.Մեծի փող.12/10 հասցեում գտնվող 05-002-0101- կադաստրային ծածկագրով համայնքին պատկանող հողատարածքում իր կողմից ինքնակամ կառուցված տնտեսական շինությունը օրինականացնելու մասին.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

  1. Ճամբարակ համայնքի բնակիչ Վազգեն Ադամյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի 0.01634 հա հողատարածքի վրա ինքնակամ կառուցված 48.47ք.մ. ներքին և 56.48ք.մ. արտաքին մակերեսով տնտեսական շինությունը և 59.86 ք.մ. մակերեսով հարթակ-ծածկը՝ ճանաչել համայնքային սեփականություն:
  2. Ինքնակամ շինությունը ճանաչել համայնքային օրինական:
  3. Ինքնակամ կառուցված արտադրական շինությունը հասցեավորել որպես ք. Ճամբարակ Տ.Մեծի փողոց 12/10 շինություն:
  4. Անվավեր ճանաչել համայնքի կողմից 15.11.2019թ. տրված թիվ 339 որոշումը:
  5. ՈՒժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner