|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 սեպտեմբերի 2018 թվականի N 77 |
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով.,<Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետով ՀՀ Քաղաքաշինական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն 18.05.2006թ. թիվ 731 որոշումնորով.18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Ռազմիկ Տիգրանյանի դիմումը,Ճամբարակ քաղաքի Տ.Մեծի փող.2 շինութ.6 հասցեում գտնվող 05-002-0079-0070 կադաստրային ծածկագրով հողատարածքում իր կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակը օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ հողամասի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, չի հակասում քաղաքաշինական նորմերին
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ`
- Ճամբարակ քաղաքի բնակիչ Ռազմիկ Տիգրանյանի կողմից Ճամբարակ քաղաքում Տ.Մեծի 2 շինութ.6 հասցեում գտնվող 05-002-0079-0070 կադաստրային ծածկագրով 0.002236 հա մակերեսով հողատարածքի վրա ինքնակամ կառուցված 20.35 ք.մ. ներքին և 22.36 ք.մ. արտաքին մակերեսով ավտոտնակը ճանաչել հանայնքային սեփականություն:
- Համայնքային սեփականություն ճանաչված շինությունը ճանաչել օրինական:
- Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցը օրինականացման, պետական գրանցման, այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|