Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 59
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 59


Զեկ. ՀԱԿՈԲ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԳՈւՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈւԹՅՈւՆ ՍԱՀՄԱՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածը, 38-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ և 3-րդ մասերի պահանջները և ղեկավարվելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի` 01.01.2003թ.-ի 15-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով.

ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ   ՈՐՈՇՈՒՄ   Է՝

  1. Հաշվի առնելով Ճամբարակ համայնքի Այգուտ վարչական բնակավայրի բնակիչ Մանյակ Հովհանեսյանի դիմումը այն մասին, որ իր ամուսնու` Արշակ Հովհաննիսյանի  անունով հաշվառված է ՎԱԶ 2121 ՆԻՎԱ մակնիշի  ավտոմեքենա, որը տարիներ շարունակ գտնվում է անմխիթար վիճակում: 2011-2019թթ. կուտակվել է 111.970 (մեկ հարյուր տասնմեկ հազար ինը հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ գույքահարկի պարտք, որից 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամը մայր գումար է, իսկ 31.970 (երեսունմեկ հազար ինը հարյուր յոթանասուն) ՀՀ դրամը` տույժ: Նա մուծել է մայր գումարը և սոցիալական խնդիրներից ելնելով` խնդրում է օրենքի սահմանում արտոնել գույքահարկի մասով տույժը:
  2. Սահմանված կարգով դուրս գրել պարտքը:
  3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
 
Կողմ (7)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ
ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱԿՈԲ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner