Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 110
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 110


Զեկ. ՀԱԿՈԲ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով.

Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի   Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է`

  1. Հաստատել Ճամբարակ համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ըստ եկամուտների և ծախսերի: 2019թ. համայնքի եկամուտները կազմել են 508078.6 հազար դրամ 576285.9 հազար դրամի փոխարեն՝ կատարելով 88.2 %, իսկ սեփական եկամուտների մասով 94439.2 հազար դրամ 94439.2 դրամի փոխարեն` կատարելով 105.1 %-ով, որից ըստ եկամտատեսակների՝
  • Գույքային հարկեր անշարժ գույքից – 20157.2 հազար դրամ

Որից՝
ա/ գույքահարկ շենք շինությունների համար – 1435.5 հազար դրամ
բ/ հողի հարկ – 18721.6 հազար դրամ

  • Գույքային հարկեր փոխադրամիջոցներից – 31846.2 հազար դրամ
  • Տեղական տուրքեր – 3639.5 հազար դրամ
  • Պարտադիր վճարներից – 640.1 հազար
  • Հողերի վարձակալությունից – 11431.1 հազար դրամ
  • Այլ գույքի վարձակալությունից -550.0 հազար դրամ
  • Այլ եկամուտներ – 6018.0 հազար դրամ:

2019 թվականի վարչական և ֆոնդային բյուջեի ծախսերն ըստ բյուջետային հիմնարկների կազմում են 513830.6 հազար դրամ
Որից ՝

  • Համայնքապետարան – 105509.0 հազար դրամ
  • Ճամբարակի ՔԿԱԳ – 4937.1 հազար դրամ
  • Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ - 29428.6 հազար դրամ
  • Պաշտպանություն - 2600.0 հազար դրամ
  • Գյուղատնտեսություն - 27851.2 հազար դրամ
  • Ճանապարհային տրանսպորտ - 120396.2 հազար դրամ
  • Աղբահանում - 10373.2 հազար դրամ
  • Փողոցների լուսավորվածություն - 15120.1 հազար դրամ
  • Հանգիստ և սպորտ – 19436.5 հազար դրամ 
  • Կենտրոնական գրադարան – 2269.6 հազար դրամ 
  • Համակարգչային ծառայություններ – 396.0 հազար դրամ 
  • Այլ մշակույթային կազմակերպություններ – 8651.1 հազար դրամ
  • Մանկապարտեզներ – 64897.7 հազար դրամ
  • Տարրական ընդհանուր կրթություն – 2431.6 հազար դրամ
  • Երաժշտական և գեղարվեստի դպրոցներ և մարզադպրոց -22976.6 հազար դրամ
  • Սոցիալական հատուկ արտոնություն -8615.0 հազար դրամ
  • Բարձրագույն մասնագիտական կրթություն -818.0 հազար դրամ 
  • Ջրամատակարարում -70322.5 հազար դրամ:

  2019 թվականի տարվա սկզբին վարչական բյուջեի մնացորդը կազմել է 15528.9 հազար դրամ, իսկ ֆոնդային բյուջեի մնացորդը` 87782.5 հազար դրամ: Վարչական բյուջեի տարվա սկզբի մնացորդն ամբողջությամբ տեղափոխվել է ֆոնդային բյուջե, և ֆոնդային բյուջեի տարվա սկզբի մնացորդը կազմել է 208.3 հազար դրամ:
  Տարվա վերջին վարչական բյուջեի մնացորդը կազմել է 1548.4 հազար դրամ, իսկ ֆոնդային բյուջեի մնացորդը կազմել է 89.4 հազար դրամ:
  Վարչական և ֆոնդային բյուջեների տարեվերջին մնացորդը միասին կազմել է 15737.2 հազար դրամ, որը տեղափոխվել է 2020 թվականի ֆոնդային բյուջե: Տարվա ընթացքում վարչական բյուջեից ֆոնդային բյուջե է հատկացվել 87782.5 հազար դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 
Կողմ (6)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱԿՈԲ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner