Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 98
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2018 թվականի N 98

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՎԱԼԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով.,<Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետով ՀՀ Քաղաքաշինական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն 18.05.2006թ. թիվ 731 որոշումնորով.18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Վալեր Պետրոսյանի դիմումը,Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21-ի փող.2 շինութ.54 հասցեում գտնվող 05-002-0114- կադաստրային ծածկագրով հողատարածքում իր կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակը օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ հողամասի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, չի հակասում քաղաքաշինական նորմերին

                                                     Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ`

  1. Ճամբարակ քաղաքի բնակիչ Վալեր Յասաբեկի Պետրոսյանի կողմից Ճամբարակ քաղաքում Սեպտեմբերի 21-ի փող. 2 շինութ.54 հասցեում գտնվող 05-002-0114- կադաստրային ծածկագրով 0.003920 հա մակերեսով հողատարածքի վրա ինքնակամ կառուցված երկհարկանի 1-ին հարկի 35.52 ք.մ. ներքին և 39.20 ք.մ. արտաքին մակերեսով ավտոտնակը., 2-րդ հարկի 34.51 ք.մ. ներքին և 38.56 ք.մ. արտաքին մակերեսով տնտեսական շինությունը ճանաչել հանայնքային սեփականություն:
  2. Համայնքային սեփականություն ճանաչված շինությունը ճանաչել  օրինական:
  3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցը օրինականացման, պետական գրանցման, այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
  4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:

                         


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 42

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner