Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 73
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2018 թվականի N 73

ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ 24 ՓՈՂՈՑԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ 05-002-0078-0089 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.012 ՀԱ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 31.07.2018 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 58 ՈՐՈՇՈՒՄՈՎ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով,  35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով, Ճամբարակ համայնքի ավագանու 20.08.2018 թվականի թիվ 57 որոշման պահանջներով.

Պարզեցի՝ համաձայն Ճամբարակ համայնքի ավագանու 20.08.2018 թվականի N57 որշման ուժը կորցրած է ճանաչվել 18,05,2018 թվականի N30 որոշումը՝ Ճամբարակ քաղաքի Տ. Մեծի 24 հասցեի հարակից 0.012 հա տարածքի /հողամասի/ աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու և մեկնարկային գին սահմանելու համաձայնություն տալու մասին:
Նշված հողամասի աճուրդ-վաճառք կազմակերպելու մասին 31.07.2018 թվականի թիվ 1 արձանգրության համաձայն Տ. Մեծի փողոցի 24 հասցեի հարակից տարածքի 0.012 հա հողամասի աճուրդով գնման հաղթող է ճանաչվել Արմինե Բաղդասարյանը, սակայն տվյալ հողամասի կոորդինատների և հասցեի հետ կազմված անճշտություններ հայտնաբերվելու պատճառով  աճուրդում հաղթող մասնակիցը հրաժարվել է ստորագրել արձանագրությունը:
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն տվյալ աճուրդը համարել չկայացած:
Ճամբարակ համայնքի ավագանու 20.08.2018 թվականի N57 որոշմամբ Տ. Մեծի 24 հասցեի նոր հասցեն Բաղրամյան փողոցի 2/2 հասցեի 05-002-0078-0117 կադաստրային ծածկագրով գտնվող 0.012 հա բնակավայրի հողատարծքը օտարելու համար տրվել է նոր համաձայնություն և սահմանվել է նոր մեկնարկային գին: Հայտարարվել է նոր աճուր-վաճառք կայանլու մասին:
Ելնելով վերոգրյալներից.
                                                           Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ՝ 
                                                          

  1. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 31.07.2018 թվականի N58 որոշումը:
  2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 1

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner