|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 հունիսի 2019 թվականի N 159 |
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒՀԻ ԶԻՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով.,<Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 17-րդ կետով ՀՀ Քաղաքաշինական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն 18.05.2006թ. թիվ 731 որոշումնորով.18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակչուհի Զինա Ստեփանյանի դիմումը,Ճամբարակ քաղաքի Տ.Մեծի փող.5 շինութ.1 հասցեում գտնվող 05-002-0101- կադաստրային ծածկագրով հողատարածքում իր կողմից ինքնակամ կառուցված կաթսայատունը օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ հողամասի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, չի հակասում քաղաքաշինական նորմերին
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ`
- Ճամբարակ քաղաքի բնակիչ Զինա Ստեփանյանի կողմից Ճամբարակ քաղաքում Տ.Մեծի շինութ.1 հասցեում գտնվող 05-002-0101- կադաստրային ծածկագրով 0.005075 հա մակերեսով հողատարածքի վրա ինքնակամ կառուցված 44.22 ք.մ. ներքին և 50.75 ք.մ. արտաքին մակերեսով կաթսայատունը ճանաչել հանայնքային սեփականություն:
- Համայնքային սեփականություն ճանաչված շինությունը ճանաչել օրինական:
- Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցը օրինականացման, պետական գրանցման, այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
- Անվավեր ճանաչել համայնքի կողմից տրված 25.01.2019թ. թիվ 6 որոշումը:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(698.57 Կբ)
որոշում |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|