Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 65
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 65


Զեկ. ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՀԱՆ ԳՅՈՒՂԻ «ԵՐՂԱՆ» ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀՈՂԱԳՐՈՒՆՏԻ ՀԱՆՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5.2-րդ մասի,  և ՀՀ կառավարության  «Հողագրունտի հանույթի կարգ  սահմանելու մասին»  10 մայիսի 2019թվականի N 572-Ն  որոշման պահանջներով, ՏԻՄ 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի  պահանջարկը նշված հողագրունտի նկատմամբ.

 

                                Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի  Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն    Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝

  1. Ճամբարակ համայնքի Վահան վարչական բնակավայրի տարածքում թույլատրել իրականացնել հողագրունտի հանույթի աշխատանքներ:

  2. Հողագրունտի հանույթի տեղամասի համար ընտրել Վահան գյուղի «Երղան» տարածքը` ծածկագիր 05-081-0153-0001, (2000 ք.մ. ճանապարհի կից):

  3. Հողագրունտի բաց թողման արժեքը համայնքի բնակիչների համար սահմանել 1 մ/խ –ը 500 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց՝ 1 մ/խ–ը 1000 ՀՀ դրամ:

  4. Հողագրունտի բացման և տեղափոխման աշխատանքները կատարել գնորդի միջոցներով:

  5. Վահան գյուղի վարչական ղեկավարին`
    ա) Վարել հողագրունտի հանույթի հաշվառման մատյան:
    բ) Ձեռնարկել միջոցներ ապահովելու շրջակա միջավայրի, ինչպես նաև երրորդ անձանց շինությունների և այլ կառույցների պահպանությունը հողագրունտի հետ կապված աշխատանքների հնարավոր վնասակար ազդեցությունից

  6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
 
Կողմ (5)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԲԱԲԱՅԱՆ ՎԱԽԹԱՆԳ
ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՐՅՈԺԱ ԱՎԱԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner