 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019թվականի N 337
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման և հիմք ընդունելով Վահրամ Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմում-հայտը՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ
- Վահրամ Հովհաննիսյանին տրամադրել Ճամբարակ քաղաքի Գ.Նժդեհի փող.116 հասցեում իր սեփական հողատարածքում ավտոտնակի կառուցման աշխատանքների կատարման շինարարության թույլտվություն:
- Վահրամ Հովհաննիսյանը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Ճամբարակի համայնքապետարանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
- Վահրամ Հովհաննիսյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում՝ կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ որոշման ընդունման օրվանն հաջորդող օրվանից:
Համայնքի ղեկավար՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Ճամբարակ