ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 163
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ Գ. ՆԺԴԵՀ ՓՈՂՈՑԻ 4/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 0.01 ՀԱ ԱՅԼ ՀՈՂԸ /ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ և 17-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 26.04.2019 թվականի N 29 որոշումը և աճուրդային հանձնաժողովի 13.06.2019 թվականի N 01,02 արձանագրությունները.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝
- Համաձայն աճուրդային հանձնաժողովի N 01,02 արձանագրությունների Ճամբարակ համայնքի Գ.Նժդեհի փողոցի 4/3 հասցեում գտնվող, 05-002-0176-0013 կադաստրային ծածկագրով, բնակավայրի 0.01 հա այլ հողի/ հողատարածքի աճուրդի հաղթող ճանաչել Մովսես Էլիբեկյանին և կնքել առուվաճառքի պայմանագիր: Սակարկության արդյունքում ձևակերպված վաճառքի գինը կազմում է 32190 ՀՀ դրամ:
- Նշված գումարները վճարվել է Ճամբարակ համայնքի բյուջե (900185061034) հաշվեհամարին:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Համայնքի ղեկավար՝ ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Ճամբարակ