Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019թվականի N 343

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԼԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՎԱՀԵ ՍՈՒՐԵՆԻ ԲՈՅԱՋՅԱՆԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16 և 24 կետերով ՀՀ Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N550-Ն որոշման 1-ին, 2-րդ և 7-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջը և Ճամբարակ համայնքի ավագանու նոյեմբերի 12-ի N101 որոշումը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ    Ե Մ՝

  1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Կալավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի նշանակության հողերի՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերից 05-053-0118-0008 կադաստրային ծածկագրով մեկ միավոր 0,19274 հա 185030 ՀՀ դրամով ուղղակի վաճառքով օտարել Վահե Սուրենի Բոյաջյանին՝   ընդլայնման նպատակով:
  2. Օրենքով սահմանված կարգով Վահե Սուրենի Բոյաջյանի հետ կնքել հողամասի վաճառքի պայմանագիր:
  3. Համաձայն ՀՀ «Հողային օրենսգրքի» 59-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանել որ վերը նշված 05-053-0118-0008 կադաստրային ծածկագրով մեկ միավոր 0,19274 հա բնակավայրի նշանակության հողամասի հողի չափագրման, պետական գրանցման և վաճառքի հետ կապված ծախսերը իրականացվի գնորդ՝ Վահե Սուրենի Բոյաջյանի հաշվին:
  4. Սույն  որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Համայնքի ղեկավար՝                                  ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ճամբարակ