 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019թվականի N 338
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման և հիմք ընդունելով Նորայր Սևանյանի կողմից ներկայացված դիմում-հայտը՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ
- Նորայր Սևանյանին տրամադրել Ճամբարակ քաղաքի Գարդմանի փող.9/1 հասցեում իր սեփական հողատարածքում ավտոլվացման կետի կառուցման աշխատանքների կատարման շինարարության թույլտվություն:
- Նորայր Սևանյանյանին պարտավորեցնել շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պ Ճամբարակի համայնքապետարանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
- Նորայր Սևանյանին պարտավորեցնել շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում՝ կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ որոշման ընդունման օրվանն հաջորդող օրվանից:
Համայնքի ղեկավար՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Ճամբարակ