Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019թվականի N 335

ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրերում ներբնակավայրին, աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրանց գտնվելու կամ տեղեկացման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  ԵՄ

  1. Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող ջրամբարը հասցեավորել որպես գ.Վահան 5-րդ փողոց,շին.5:
  2. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
  3. Սույն որոշման հսկողությունը դնել քաղշինբաժնի գլխ.մասնագետ Վ. Դանիելյանի վրա:

 

Համայնքի ղեկավար՝                                  ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ճամբարակ