Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 159

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒՀԻ ԶԻՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով.,<Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 17-րդ կետով ՀՀ Քաղաքաշինական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն 18.05.2006թ. թիվ 731 որոշումնորով.18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակչուհի Զինա Ստեփանյանի դիմումը,Ճամբարակ քաղաքի Տ.Մեծի փող.5 շինութ.1 հասցեում գտնվող 05-002-0101- կադաստրային ծածկագրով հողատարածքում իր կողմից ինքնակամ կառուցված կաթսայատունը օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ հողամասի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, չի հակասում քաղաքաշինական նորմերին

                                                     Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ`

  1. Ճամբարակ քաղաքի բնակիչ Զինա Ստեփանյանի կողմից Ճամբարակ քաղաքում Տ.Մեծի  շինութ.1 հասցեում գտնվող 05-002-0101- կադաստրային ծածկագրով 0.005075 հա մակերեսով հողատարածքի վրա ինքնակամ կառուցված 44.22 ք.մ. ներքին և 50.75 ք.մ. արտաքին մակերեսով կաթսայատունը ճանաչել  հանայնքային սեփականություն:
  2. Համայնքային սեփականություն ճանաչված շինությունը ճանաչել  օրինական:
  3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցը օրինականացման, պետական գրանցման, այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
  4. Անվավեր ճանաչել համայնքի կողմից տրված 25.01.2019թ. թիվ 6 որոշումը: 
  5. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:

 

Համայնքի ղեկավար՝                                  ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ճամբարակ