Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 106
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2020 թվականի N 106

ԱՐՄԱՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը, Արման Նիկողոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ քաղաքի Տ.Մեծ փող. 8/2 հասցեում գտնվող 05-002-0078-0015 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով: Շինությունը կառուցված է իրեն հատկացված հողամասում: Կառույցը հանդիսանում է երկհարկանի 84 ք.մ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինություն: Ելնելով վերը նշվածից.

Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի   Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է`

  1. Արման Նիկողոսյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.0042 հա հողամասում կառուցված երկհարկանի 84.0 քմ ընդհանուր մակերեսով հասարակական նշանակության շինությունը ճանաչել օրինական:
  2. Համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման հավելվածի 13-րդ կետի՝ ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինության արժեքը` 92.400 /իննսուներկու հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, վճարել 900185061158 հաշվի համարին:
  3. Տվյալ շինությունը համարել քաղաքացի Արման Արամայիսի Նիկողոսյանի սեփականություն:
  4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Կողմ -6

ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner