Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 106
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 106


Զեկ. ՍԵՐՅՈԺԱ ԱՎԱԼՅԱՆ

ԱՐՄԱՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմ մասի 21-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը, Արման Նիկողոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ քաղաքի Տ.Մեծ փող. 8/2 հասցեում գտնվող 05-002-0078-0015 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով: Շինությունը կառուցված է իրեն հատկացված հողամասում: Կառույցը հանդիսանում է երկհարկանի 84 ք.մ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինություն: Ելնելով վերը նշվածից.

Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի   Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է`

  1. Արման Նիկողոսյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.0042 հա հողամասում կառուցված երկհարկանի 84.0 քմ ընդհանուր մակերեսով հասարակական նշանակության շինությունը ճանաչել օրինական:
  2. Համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման հավելվածի 13-րդ կետի՝ ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինության արժեքը` 92.400 /իննսուներկու հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, վճարել 900185061158 հաշվի համարին:
  3. Տվյալ շինությունը համարել քաղաքացի Արման Արամայիսի Նիկողոսյանի սեփականություն:
  4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
 
Կողմ (6)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՐՅՈԺԱ ԱՎԱԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner