Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը, Կարեն Բալյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ քաղաքի Տ. Մեծ փող. 8/1 հասցեում գտնվող 05-002-0078-0016 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով: Շինությունը կառուցված է իրեն հատկացված հողամասում: Կառույցը հանդիսանում է երկհարկանի 84 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինություն: Ելնելով վերը նշվածից.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է`
- Կարեն Բալյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.0042 հա հողամասում կառուցված երկհարակին 84.0 քմ ընդհանուր մակերեսով հասարակական նշանակության շինությունը ճանաչել օրինական:
- Համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման հավելվածի 13-րդ կետի՝ ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինության արժեքը` 92.400 /իննսուներկու հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ վճարել 900185061158 հաշվի համարին:
- Տվյալ շինությունը համարել քաղաքացի Կարեն Գագիկի Բալյանի սեփականություն:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|