05.11.19
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ
|
Սիրելի Ճամբարակցիներ «Ճամբարակ խոշորացված համայնքի կոմունալ ծառայությունների և ճանապարհների սպասարկման համակարգերի բարելավման» ծրագրի շրջանակներում, այսօր՝ նոյեմբերի 1֊ին, համայնքին տրամադրվեց JCB էքսկավատոր։
|
|
15.10.19
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՍՖԱԼՏԱՊԱՏՎԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ Տ. ՄԵԾԻ ՓՈՂՈՑԸ
|
Ասֆալտապատվում է Ճամբարակ քաղաքի Տ․ Մեծ փողոցը՝ 1519 ք/մ ընդհանուր մակերեսով։ Ասֆալտապատումն իրականացվում է ՀՀ Կառավարության կողմից տրամադրվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 14 400 000 ՀՀ դրամ, որից՝ համայնքի ներդրում՝ 5 760 000 ՀՀ դրամ, պետության համաֆինանսավորում՝ 8 640 000 ՀՀ դրամ։
|
|
10.10.19
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՍՖԱԼՏԱՊԱՏՎԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ Գ. ՆԺԴԵՀ-ՆԱՐԵԿԱՑԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ
|
Կասֆալտապատվեն Ճամբարակ քաղաքի Գ․ Նժդեհ-Նարեկացի փողոցները՝ 3441 քմ ընդհանուր մակերեսով։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 42,000,000 դրամ, որից՝ համայնքի ներդրում՝ 16,800,000դրամ, պետության կողմից համաֆինանսավորում՝ 25,200,000 դրամ։
|
|
09.10.19
ՃԱՄԲԱՐԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ
|
Հարգելի՛ Ճամբարակցիներ, Սիրով տեղեկացնում ենք, որ «Ճամբարակ խոշորացված համայնքի կոմունալ ծառայությունների և ճանապարհների սպասարկման համակարգերի բարելավման» ծրագրի շրջանակներում համայնքն ստացավ ևս մեկ միավոր տեխնիկա՝ Գրեյդեր ГС 10-07։ Շարունակելի․․․
|
|
07.10.19
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՍՖԱԼՏԱՊԱՏՎԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ Պ.ՍԵՎԱԿ ՓՈՂՈՑԸ
|
Ասֆալտապատվում է Ճամբարակ քաղաքի Պ․ Սևակ փողոցը՝ 6090 ք/մ ընդհանուր մակերեսով։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից տրամադրվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 89,320,300 ՀՀ դրամ, որից՝ համայնքի ներդրում - 35,728,100 ՀՀ դրամ, կառավարության ներդրում - 53,592,200 ՀՀ դրամ։
|
|
21.09.19
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ԱՆԿԱ՛Խ ՀԱՅԱՍՏԱՆ
|
1991 թվականի սեպտեմբերի 21֊ին հայ ազգը միաձայն որոշեց, որ Հայաստանը պետք է լինի ազատ, անկախ և ժողովրդավարական երկիր։ Եվ ահա այսօր տոնում ենք մեր անկախ հայրենիքի 28 ամյակը։Այդ հայրենիքի արևելյան դարպասը համարվող Ճամբարակում տոնակատարությունը մեկնարկեց հեծանվային արշավով, այնուհետև Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի առաջնորդությամբ համայնքապետարանի, դպրոցների և այլ կառույցների աշխատակազմերի ներկայացուցիչներ ծաղիկներ խոնարհեցին իրենց կյանքի գնով մեր անկախությունը պահպանած քաջ ազատամարտիկների շիրիմներին։Տոնական տրամադրությունը շարունակվեց Ճամբարակի քաղաքային զբոսայգում, կազմակերպվեցին խաղեր, մրցույթներ։ Երեկոն ավարտվեց համերգային ծրագրով, որտեղ ելույթ ունեցան Ճամբարակի երաժշտական դպրոցի սաները։ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ...
Մանրամասն |
|
14.09.19
ՍԱՄԱՆԱՄԵՐՁ ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1000-ԱՄՅԱԿԸ
|
Սույն թվականի սեպտեմբերի 14-ին սահմանամերձ Ճամբարակը մեծ շուքով նշեց բնակավայրի 1000-ամյակը։ 1000 և ավելի տարիներ այս հողի վրա ապրել ու արարել են հայեր, կերտել պատմություն և դարերով պահպանել այն՝ հասցնելով մեր օրեր։Ճամբարակի համայնքապետարանի կողմից կազմակերպված տոնական միջոցառումներին ներկա էին Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Արման Աբովյանը, Շաքե Իսայանը, ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, հյուրեր, ճամբարակցիներ։ Միջոցառումների շարքն սկսվեց ճամբարակցի արվեստագետների աշխատանքների ցուցադրությամբ և մշակութային միջոցառումով,ներկաները համտեսեցին ճամբարակցի կանանց ձեռքով պատրաստված հայկական ավանդական ուտեստներ, որին ...
Մանրամասն |
|
06.09.19
ՆՈՐ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ ԱՐԴԵՆ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԵՆ
|
Ճամբարակ խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ, Սիրով տեղեկացնում ենք, որ Ճամբարակի համայնքապետարանի կողմից Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամին ներկայացրած «Ճամբարակ խոշորացված համայնքի կոմունալ ծառայությունների և ճանապարհների սպասարկման համակարգերի բարելավման» ծրագրի շրջանակներում համայնքին տրամադրվել է 3 հատ «Գազել» մակնիշի միկրոավտոբուս, որոնք կծառայեն որպես ներհամայնքային տրանսպորտ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |