Այսօր: Հինգշաբթի, 18 Հուլիսի 2019թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 242
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.06.19 ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ

Սույն թվականի հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված էր շաբաթօրյակ։ Ճամբարակ համայնքում գործող պետական և ոչ պետական կառույցները, անհատ ձեռնարկատերերը և բնակիչները ակտիվ մասնակցություն ունեցան համապետական շաբաթօրյակին։ 
Ստորև ներկայացվում են շաբաթօրյակի լուսանկարները։

01.06.19 Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի շնորհավորական ուղերձը՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան
Սիրելի՛  երեխաներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, եղեք առողջ, և թող  ձեր կյանքի բոլոր օրերը լինեն ուրախությամբ և խինդով լի։ Ճամբարակի համայնքապետարանը անում է հնարավորը և անհնարինը՝ ձեր կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելու  և ձեզ անհոգ մանկություն պարգևելու  համար։ Յուրաքանչյուրիցդ է կախված մեր երկրի երջանիկ ապագան և մեր սահմանների խաղաղությունը, քանզի, սիրելի՛ փոքրիկեր, դուք եք կերտելու մեր վաղվա օրը։Սիրելի ծնողներ, ձեզ նույնպես շնորհավորում եմ այս գեղեցիկ և բերկրալի  տոնի կապակցությամբ։Եվ տեղին է հիշել  Ֆրանսիացի հանրահայտ բարոյախոս Ժան դը Լաբրյուերի խոսքը․ «Երեխաները չգիտեն ոչ անցյալ, ոչ ... Մանրամասն
29.05.19 ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ԵՎ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 101-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ
 Մայիսի 28-ին ճամբարակցիները հանդիսավոր կերպով  նշեցին Առաջին  Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 101-րդ տարելիցը: Հանդիսությանը ներկա էին Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը,  ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի Ճամբարակի տարածքի հոգևոր հովիվ Տեր Երեմիա քահանա Սարգսյանը, մարզային և համայնքային իշխանությունների,  ուժային կառույցների ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորական միության անդամներ, հարյուրավոր ճամբարակցիներ: Միջոցառումը սկսվեց Հայաստանի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղիկների խոնարհմամբ: Հուշարձանի մերձակա տարածքում ցուցադրված ... Մանրամասն
28.05.19 ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՔՆԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Հարգելի հայրենակիցներ
101 տարի առաջ հայ ժողովուրդը, գտնվելով բնաջնջնման վտանգի մեջ, քաղաքական ու տնտեսական ծանրագույն պայմաններում, իր մեջ վճռական ուժ գտավ՝ հերոսամարտերի գնով հաղթելու Արեւելյան Հայաստան թափանցած թուրք զավթիչներին եւ հռչակելու Հայաստանի Հանրապետությունը: Դարերի ընթացքում առաջին անգամ Հայաստանը անօրիանակ մաքառումների եւ արյան գնով կարողացավ նվաճել իր պետականությունը եւ հրաշքով դնել Հայոց հայրենիքի կերտման հիմքերը:
Գլուխ խոնարհելով հայ քաջորդիների անմար հիշատակի առջև ու հպարտությամբ նայելով մեր քաջ զինվորների աչքերին՝ ուզում եմ  բոլորիս մաղթել խաղաղություն ու հաջողություններ, իսկ սահմանին կանգնած հայ զինվորին՝ ուժ և վճռականություն՝ կատարելու իրենց սուրբ պարտականությունը:

24.05.19 ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ շրջանավարտներ Ի սրտե շնորհավորում եմ մայիսյան այս գեղեցիկ և բոլորիդ համար անմոռաց օրվա` Վերջին դասի առթիվ:Այսօր դպրոցներում  անցկացվող  վերջին դասը  մեկնարկում  է ձեր մուտքը դեպի մեծ կյանք, դեպի ձեր երազանքները տանող ընդարձակ  ճանապարհ: Դպրոցն ավարտելը կարևոր սահմանագիծ է յուրաքանչյուր մարդու համար, որից հետո նա կանգնում է ավելի ինքնուրույն, ավելի վճռորոշ ու հասուն կյանքի շեմին:  Ինչ ուղղությամբ էլ որ ընթանա ձեր ուղին, շատ կարևոր է, որ միշտ հիշեք, որ դուք հաղթանակած սերնդի ժառանգորդն եք: Դուք պարտավոր եք պահպանել, զարգացնել ու հարստացնել բոլոր այն ձեռքբերումները, որոնք ձեզ է փոխանցվել սերնդե-սերունդ:Վստահ եմ, որ ձեր երազանաքներին հասնելու համար դուք ... Մանրամասն
10.05.19 ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Այսօր, Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի գլխավորությամբ՝ՀՀ պաշտպանության նախարարության Ճամբարակի զորամասի սպայական և զինվորական ներկայացուցիչները, համայնքապետարանի  պաշտոնատար անձիք, հանրապետական գործադիր տարածքային մարմինների ղեկավարները, կրթական, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ և Ճամբարակ համայնքի  բնակիչները ծաղիկներ խոնարհեցին  Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Այնուհետև երթի մասնակիցներն ուղևորվեցին դեպի Արցախյան ազատարամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախում և երկրի տարբեր սահմաններում զոհված Ճամբարակցի քաջորդիների հիշատակին, որտեղ ... Մանրամասն
24.04.19 ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑՎԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Այսօր Ճամբարակի  համայնքապետարանը՝  գլխավորությամբ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի, պետական և  հասարակական կազմակերպությունների, համայնքի  ուժային կառույցների ղեկավարների, կրթական հաստատությունների ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել և ծաղկեպսակներ դրել քաղաք Ճամբարակի Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:Գետիկ բնակավայրի Սուրբ Գրիգոր Նարեկացի  եկեղեցում, հանդիսապետությամբ Գեղարքունյաց թեմի Ճամբարակի տարածքի հոգևոր հովիվ Տեր Երեմիա քահանա  Սարգսյանի կատարվեց  Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ և մոմավառություն:Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակման և ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել ... Մանրամասն
12.04.19 ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Ապրիլի 11-ին, Ճամբարակի  hամայնքապետարանի և ԵԿՄ-ի  համատեղ նախաձեռնությամբ, համայնքի Կալավան բնակավայրում  2016թ. քառօրյա պատերազմի զոհված զինծառայողներ Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի,  Ռոբերտ Աբաջյանի, Անդրանիկ Զոհրաբյանի հիշատակին կառուցված խաչքարի մոտ   տեղի ունեցավ միջոցառում:Հանդիսավոր արարողությանը ներկա էին Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, քառօրյա պատերազմի կամավորական ջոկատների զորամիավորման ղեկավար  գեներալ լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, ՀՀ ՊՆ   Ճամբարակի զորամասի հրամանտարական կազմը,   կրթական և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, քառօրյա պատերազմի մասնակիցներ, համայնքի բնակիչներ,  հյուրեր,  զոհված զինծառայողների ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու 26.04.2019թվականի  թիվ
Ճամբարակ համայնքի ավագանու 26.04.2019թվականի թիվ 4
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 2 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու 2019 թ-ի առաջին նիստը
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ՝ 27.12.2018
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ 14․12․2018
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ՝ 01.11.2018
Ավագանու նիստ՝ 18.10.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ Գ.Նժդեհ 125

(0265)22255

chambarak.gegharquniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner