Ճամբարակ խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ.
Ցանկանում ենք տեղեկացնել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը մեկնարկում է մեկանգամյա պլաստիկի աստիճանական արգելման գործընթացը, և Ճամբարակը նույնպես միանում է քարոզարշավին՝ փորձելով հնարավորինս կրճատել մեկանգամյա օգտագործման պլաստիկի ամենօրյա կիրառումը:
Հայտարարվում է նախաձեռնությանը նպաստող հետաքրքիր գաղափարների քննարկում:
Քննարկումների համար կարող եք դիմել Ճամբարակի համայնքապետարան կամ զանգահարել 094 18 13 10 հեռախոսահամարով:
Խնդրի լուծման նպատակով նախատեսվում են հանրային լսումներ Ճամբարակ խոշորացված համայնքի բոլոր վարչական բնակավայրերում: