Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Նորայր Հրանտի Սարգսյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Նորայր Հրանտի Սարգսյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, համայնք Ճամբարակ, Թումանյան 48/1 հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի 05-002-0240-0051 կադաստրային ծածկագրով 0.1422 հա անջրդի վարելահողը, 05-002-0240-0067 կադաստրային ծածկագրով 0.3896 հա անջրդի վարելահողը, 05-002-0220-0009 կադաստրային ծածկագրով 0.4054 հա անջրդի վարելահողը, 05-002-0241-0045 կադաստրային ծածկագրով 0.1514 հա անջրդի վարելահողը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 6434 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի դեկտեմբերի 11-ին ժամը 09:15-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Նորայր Սարգսյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|