Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Յուրա Վաչագանի Մարտիրոսյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված տեղական տուրքերի վճարման պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Յուրա Վաչագանի Մարտիրոսյանը /հաշվառված` ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղաք Ճամբարակ, Բայրոնի 54 հասցեում/ համաձայն աղբահանության ծառայությունների մատուցման 17․12․2017թ․ թիվ 623 պայմանագրի հանդիսանում է տեղական վճար վճարող սուբյեկտ։ ՀՀ Հարկային օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետով նախատեսված և Ճաբարակ համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ընդհամենը՝ 20500 ՀՀ դրամի չափով տեղական վճարը վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի սեպտեմբերի 30-ին ժամը 09:15-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում: Գումարը՝ 20500 ՀՀ դրամը ենթակա է վճարման Ճամբարակ համայնքի թիվ 1 ՏԳԲ 900185001055 հաշվեհամարին:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Յուրա Վաչագանի Մարտիրոսյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|