|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 դեկտեմբերի 2025 թվականի N 953-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ, ԱՐՈՏԱՎԱՅՐԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 18․09․2025 թվականի N 59-Ա որոշումը և համայնքի ղեկավարի 24․11․2025 թվականի N 163 կարգադրությունը.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ`
-
Համաձայն մրցութային հանձնաժողովի N 02 արձանագրության՝ Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի 05-032-0210-0066 կադաստրային ծածկագրով 0.53961 հա վարելահողի, արոտավայրի վարձակալական մրցույթի հաղթող ճանաչել Գառնիկ Ջահանգիրյանին և կնքել վարձակալության պայմանագիր 25 տարի ժամանակով` 2025 թվականից 2050 թվականը: Հողամասի տարեկան վարձավճարի չափը կազմում է 17․750 ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին վարելահողի կադաստրային արժեքը կազմում է` 152․336 ՀՀ դրամ։ 0․2399 հա վարելահողի տարեկան վարձավճարի չափը կազմում է 10․000 ՀՀ դրամ, որը կազմում է վարելահողի տարեկան հողի հարկի 1094%-ը: Վարելահողի տարեկան հողի հարկը կազմում է 914 ՀՀ դրամ: Պայմանագրի կնքման պահին արոտավայրի կադաստրային արժեքը կազմում է` 96․657 ՀՀ դրամ։ 0,29971 հա արոտավայրի տարեկան վարձավճարի չափը կազմում է 7․750 ՀՀ դրամ, որը կազմում է արոտավայրի տարեկան հողի հարկի 1336%-ը: Արոտավայրի տարեկան հողի հարկը կազմում է 580 ՀՀ դրամ: Վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով, ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 30-ը։ Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան պայմանմագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում: Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը: Երրորդ անձին ենթավարձակալության տրամադրումը չի թույլատրվում առանց վարձակալի լրացուցիչ համաձայնության: Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում վարձավճարի չափը ավելանում է:
-
Նշված գումարը վճարել Ճամբարակ համայնքի բյուջե՝ 900185066025 հաշվեհամարին:
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|