Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 13-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 13-Ա


Զեկ. ԿԱՐԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈւ ԵՎ ԲՅՈւՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈւՄ՝ ՍՈւԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈւ ԹՈւՅԼՏՎՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանասական ներդրումները կատարելու պայմանով 2022թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ.

Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի   Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ Ու Մ   Է՝

  1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել մասնակցելու Ճամբարակ համայնքի «Ճամբարակ քաղաքի Վերին Ճամբարակ թաղամասի խաղահրապարակի վերանորոգման, Ճամբարակ քաղաքի թիվ 5 մանկապարտեզի 1-ին հարկի և ցանկապատի վերանորոգման, Ճամբարակ քաղաքի թիվ 3 մանկապարտեզի մասնաշենքի հիմնանորոգման, Վահան բնակավայրի մշակույթի տան տանիքի վերանորոգման, Թթուջուր բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման, Անտառամեջ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման և տարածքի բարեկարգման, Կալավան բնակավայրի վարչական շենքի վերանորոգման, համայնքապետարանի վարչական շենքի մասնակի վերանորոգման, Ճամբարակի կենտրոնական զբոսայգու բարեկարգման, ցանկապատի վերանորոգման աշխատանքներ» ծրագրին:
  2. Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել Ճամբարակ համայնքի «Ճամբարակ քաղաքի Վերին Ճամբարակ թաղամասի խաղահրապարակի վերանորոգման, Ճամբարակ քաղաքի թիվ 5 մանկապարտեզի 1-ին հարկի և ցանկապատի վերանորոգման, Ճամբարակ քաղաքի թիվ 3 մանկապարտեզի մասնաշենքի հիմնանորոգման, Վահան բնակավայրի մշակույթի տան տանիքի վերանորոգման, Թթուջուր բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման, Անտառամեջ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման և տարածքի բարեկարգման, Կալավան բնակավայրի վարչական շենքի վերանորոգման, համայնքապետարանի վարչական շենքի մասնակի վերանորոգման, Ճամբարակի կենտրոնական զբոսայգու բարեկարգման, ցանկապատի վերանորոգման աշխատանքներ» ծրագրի  ֆինանսական հայտը:
  3. Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2022 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրումներ կատարելու համար:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
 
Կողմ (6)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner