Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ և 17-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 18․09.2024 թվականի N 59-Ա որոշումը և համայնքի ղեկավարի 24․11.2025 թվականի N 163 կարգադրությունը.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ`
-
Համաձայն մրցութային հանձնաժողովի N 01 արձանագրության՝ Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի 05-031-0103-0088 կադաստրային ծածկագրով 0․23744 հա արոտավայրի վարձակալական մրցույթի հաղթող ճանաչել Հրաչիկ Սաֆարյանին և կնքել վարձակալության պայմանագիր 25 տարի ժամանակով` 2025 թվականից 2050 թվականը: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը կազմում է` 76․575 ՀՀ դրամ: Հողամասի տարեկան վարձավճարի չափը կազմում է 3․150 ՀՀ դրամ, որը կազմում է հողամասի տարեկան հողի հարկի 685%-ը: Տարեկան հողի հարկը կազմում է 460 ՀՀ դրամ: Վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով, ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 30-ը։ Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան պայմանմագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում: Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը: Երրորդ անձին ենթավարձակալության տրամադրումը չի թույլատրվում առանց վարձակալի լրացուցիչ համաձայնության: Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում վարձավճարի չափը ավելանում է:
-
Նշված գումարը վճարել Ճամբարակ համայնքի բյուջե՝ 900185072072 հաշվեհամարին:
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|