Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 113-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 սեպտեմբերի 2021 թվականի N 113-Ա

44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՏՈՌՆԱԴՈ ՊԱՏԿԵՐՈՎ ՀՈՒՇԱՐՁԱՆ-ՔԱՆԴԱԿԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածների և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի ներկայացրած տեղեկանքը (կցվում է), որը հիմնավորված է Ճամբարակ համայնքի ավագանու՝ հանրային բաց քննարկում անցկացնելու մասին 12.11.2019թ. N 78-Ն որոշմամբ և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանասական ներդրումները կատարելու պայմանով 2021-2022թթ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ.

Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի  Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն  Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Է՝

  1. Թույլատրել մասնակցելու Ճամբարակ համայնքի կենտրոնական գրադարանի տարածքում կառուցվող զոհվածների հուշահամալիրի կառուցման ծրագրին:
  2. Հաստատել Ճամբարակի համայնքապետարանի կարիքների համար մեկ անձով ապրանքի ձեռքբերում կատարելու ընթացակարգով «44-օրյա պատերազմում զոհված   զինծառայողների  հարգանքի տուրք մատուցելու  համար հուշահամալիրում  «Տոռնադո» պատկերով հուշարձան քանդակի»-ի ձեռքբերման  գնման հայտը` համաձայն հավելված 2-ի:
  3. Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել Ճամբարակ համայնքի կենտրոնական գրադարանի տարածքում կառուցվող զոհվածների հուշահամալիրի կառուցման ծրագրի ֆինանսական հայտը:
  4. Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2021-2022թթ. թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրումներ կատարելու համար:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Կողմ -5

ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(16.30 Կբ) հավելված 1
(21.45 Կբ) հավելված 2
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner