Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 28․10․2025 թվականի N 84-Ա որոշումը և աճուրդային հանձնաժողով ստեղծելու մասին համայնքի ղեկավարի 24․11․2025 թվականի N 162 կարգադրությունը.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ`
- Համաձայն աճուրդային հանձնաժողովի N 09, 10 արձանագրությունների՝ Ճամբարակ համայնք, Դրախտիկբնակավայր, 1-ին փողոց, 30/2 հասցեում գտնվող 05-032-0112-0020 կադաստրային ծածկագրով 0.21638 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Արթուր Մելքոնյանին և կնքել առ ու վաճառքի պայմանագիր: Սակարկության արդյունքում ձևակերպված վաճառքի գինը կազմում է 3․125․000 ՀՀ դրամ:
- Նշված գումարը վճարել Ճամբարակ համայնքի բյուջե՝ 900185061134 հաշվեհամարին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|