Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին, 2-րդ և 7-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին կետի բ/ ենթակետը, 19․11․2019 թվականի թիվ ՀՕ-225-Ն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի 05-002-0078-0008 կադաստրային ծածկագրից առանձնացված 0․003 հա մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով օտարել Նազելի Մխիթարյանին, ընդլայնման եղանակով՝ հիմք ընդունելով քաղաքացու դիմումը։
- Նազելի Մխիթարյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե՝ 900185061034 հաշվեհամարին որպես հողի արժեք վճարել 10100 /տասը հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|