 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՀՈՒԼԻՍԻ 2026 թվականի N 814-Ա
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈւՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՃԱՌԵԼՈւ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 25․12․2025 թվականի N 104-Ա որոշումը․
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ`
- Համաձայն e-auctions.am կայքի էլեկտրոնային աճուրդի արձանագրության՝ Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 16-րդ փողոց, 2 հասցեում գտնվող 05-074-0117-0041 կադաստրային ծածկագրով 7.32674 հա մակերեսով, լոտի համարը՝ 1006042, հատուկ պահպանվող տարածք՝ հանգստի համար նախատեսված հողամասի աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել «ՇՈՂԱԿԱԹ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին և կնքել առ ու վաճառքի պայմանագիր: Սակարկության արդյունքում ձևակերպված վաճառքի գինը կազմում է 97․356․000 ՀՀ դրամ:
- Նշված գումարը վճարել Ճամբարակ համայնքի բյուջե՝ 900185061034 հաշվեհամարին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Վ. ԱԴԱՄՅԱՆ
2026թ. հուլիսի 09
ք. Ճամբարակ