Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՄԱՐՏԻ 2026 թվականի N 269-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 29․12․2025թ․ թիվ 19-3024 և 13․02․2026 թ․ թիվ 19-148 գրությունները՝  «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ինքնակամ շինություններ հայտնաբերելու վերաբերյալ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների պահպանումը պարզելու նպատակով՝

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ՝

 

  1. «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում անհատ ձեռնարկատեր Հակոբ Ամիրխանյանի կողմից թվով 1 հատ քարե սանհանգույցի և 1 հատ քարե շինության ինքնակամ կառուցելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի ապրիլի 6-ին ժամը 11։30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
  2. Հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել  անհատ ձեռնարկատեր Հակոբ Ամիրխանյանին:

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Վ. ԱԴԱՄՅԱՆ

 

2026թ. մարտի  11
ք. Ճամբարակ