Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 ՓԵՏՐՎԱՐԻ 2026 թվականի N 78-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Վարդան Սամվելի Նիկոյանի կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ բնակավայրի 12-րդ փողոցի թիվ 19/3 հասցեում  ինքնակամ կառուցված շինության վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների պահպանումը պարզելու հանգամանքը․

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ՝

  1. Վարդան Սամվելի Նիկոյանի կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝  ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ բնակավայրի 12-րդ փողոցի թիվ 19/3 հասցեում  ինքնակամ կառուցված շինության փաստի առթիվ  հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի փետրվարի 10-ին ժամը 12։00-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
  2. Հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել  Վարդան Նիկոյանին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Վ. ԱԴԱՄՅԱՆ

 

2026թ. փետրվարի  04
ք. Ճամբարակ