Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ԱՊՐԻԼԻ 2024թվականի N 333-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Էմմա Գևորգյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ՝

  1.  Քաղաքացի Էմմա Խաչիկի Գևորգյանի  /հաշվառված` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Գանձակ, Կոմիտասի 11 հասցեում/ կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող 05-074-0117-0020 կադաստրային ծածկագրով 1.0 հա հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված հողերը, ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 122.870 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2024 թվականի ապրիլի 22-ին ժամը 12:00-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
  2. Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Էմմա Գևորգյանին։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։

 

 

Համայնքի ղեկավար՝                                  ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ճամբարակ