Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՄԱՅԻՍԻ 2024թվականի N 492-Ա

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՈՂԱԿԱԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի դրույթներով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 26․03․2024 թվականին հաստատված միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը.

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1. Գյուղատնտեսական նշանակության 05-074-0101-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0․01 հա գյուղնշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը համապատասխանեցնել գլխավոր հատակագծին որպես Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի՝ էներգետիկայի գործառնական նշանակության:
  2. Նշված փոփոխություններն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և հողային հաշվեկշռում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Համայնքի ղեկավար՝                                  ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ճամբարակ