Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ՓԵՏՐՎԱՐԻ 2024թվականի N 235-Ա

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐԱԲԱԿ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ,80 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԵՐԳԵՅ ԻՇԽԱՆԻ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔԸ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 64-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հաշվի առնելով Սերգեյ Բադալյանի դիմումը` իրեն պատկանող շինության սպասարկման տարածքը սեփականության իրավունքով  հատկացնելու մասին, քանի որ Ճամբարակ համայնքի Դպրաբակ գյուղի 1-ին փողոց,80 հասցեում գտնվող Սերգեյ Իշխանի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող շինության սպասարկման տարածքի հողհատկացման փաստաթղթերը չեն պահպանվել.

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   ԵՄ`

  1. Ճամբարակ համայնքի Դպրաբակ գյուղի 1-ին փողոց 80 հասցեում գտնվող Սերգեյ Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող շինության սպասարկման տարածքը՝ 0,08156 հա մակերեսով, սեփականության իրավունքով հատկացնել Սերգեյ Իշխանի Բադալյանին:
  2. Նշված հողամաuը uեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամաuի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մաuնակիցներին) հանձնման, այդ թվում` պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետևանքով հողամաuի սեփականատիրոջ փոփոխության դեպքում անկախ այն հանգամանքից, թե հողամաuը ձեռք է բերվում հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը համապատասխանաբար պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամաuի` տվյալ պահին գործող կադաuտրային արժեքը, որը կազմում է 180000/հարյուր ութսուն/ ՀՀ դրամ:
  3. Որոշման կատարման հսկողությունը դնել քաղշին բաժնի գլխավոր մասնագետ Վրեժ Դանիելյանի վրա:
  4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

 

Համայնքի ղեկավար՝                                  ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ճամբարակ