Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՀՈՒՆԻՍԻ 2025 թվականի N 406-Ա

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՆԻՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի N 1290-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143–րդ հոդվածի 30-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064–Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 21․04․2025թ. N 2/փ-127 եզրակացությունը և Ճամբարակ համայնքի ավագանու 22․05․2025թ. N 43-Ա որոշումը. 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ՝

  1. Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող  05-018-0008-0007 կադաստրային ծածկագրից առանձնացված 0․01 հա բնակավայրի այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ կապի հողերի:
  2. Նշված փոփոխությունն արտացոլել Ճամբարակ համայնքի Արտանիշ բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և հողային հաշվեկշռում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Վ. ԱԴԱՄՅԱՆ

 

2025թ. հունիսի  09
ք. Ճամբարակ