ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՕԳՈՍՏՈՍԻ 2024թվականի N 887-Ա
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ճամբարակ համայնքի ղեկավար Վ. Ադամյանս քննելով Սամվել Գարուշի Ռոստոմյանի կողմից վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ 16.06.2024թ. արձանագրությունը և կից նյութերը՝
Պ Ա Ր Զ Ե Ց Ի՝
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 28.06.2024թ. թիվ ՔՏՄ/18.9/17662-24 գրության համաձայն «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի Արտանիշ տեղամասի 3-րդ պահաբաժնում՝ «Հայկական ճամբար» կոչվող հանգստի գոտուն հարակից տարածքում «Յուրայ Լեվլ» ՍՊԸ-ի կողմից կատարվել է ինքնակամ զավթման և ապօրինի կառուցապատման դեպք։
Կից ներկայացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից ուղարկված թիվ Ե/1/688-24 գրությունը և կատարված իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրությունը, ըստ որի պարզվել է, որ «Յուրայ Լեվլ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Ռուստոմյանը «ՅՈՒՐԱՅ-ԼԵՎԼ» ՍՊԸ-ին պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 16.02.2007թ. թիվ 677 պայմանագրով հողօգտագործման իրավունք ունենալով այդ հողամասի վրա առանց թույլտվության իրականացրել է թվով 6 հատ փայտից հյուրատների, 1 հատ քարից բետոնյա հիմքով սանհանգույցի, բետոնյա հիմքով 1 հատ խոհանոցի, բետոնյա հիմքով մեկ խաղահրապարակի, փայտից մեկ հատ շոքեբաղնիքի (սաունա), բացօթյա թեյարանի, պահեստային տարածքի, բետոնե հիմքով ցանկապատի, թվով 13 հատ էլեկտրասյուների և մեկ հատ էլեկտրակայանի շինարարություն։
31․07․2024թ․ թիվ 19-2049 գրությամբ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ստացվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 16.02.2007թ. թիվ 677 պայմանագրրի պատճեն և էսքիզային քարտեզը։
Այսինքն, Սամվել Ռուստոմյանը թույլ է տվել զանցանք, որը նախատեսված է «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով.
Ո Ր Ո Շ Ե Ց Ի ՝
- Սամվել Ռուստոմյանի կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում` «ՅՈՒՐԱՅ-ԼԵՎԼ» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի վրա առանց թույլտվության թվով 6 հատ փայտից հյուրատների, 1 հատ քարից բետոնյա հիմքով սանհանգույցի, բետոնյա հիմքով 1 հատ խոհանոցի, բետոնյա հիմքով մեկ խաղահրապարակի, փայտից մեկ հատ շոքեբաղնիքի (սաունա), բացօդյա թեյարանի, պահեստային տարածքի, բետոնե հիմքով ցանկապատի, թվով 13 հատ էլեկտրասյուների և մեկ հատ էլեկտրակայանի իրականացված շինարարության փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2024 թվականի օգոստոսի 20-ին ժամը 1230-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Սամվել Ռուստոմյանին:
Համայնքի ղեկավար՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Ճամբարակ