Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2023 թվականի N 619-Ա

ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման և հիմք ընդունելով 14.09.2023թ ավագանու 126-Ա որոշումը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ`

  1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Անտառամեջ գյուղի 3-րդ փողոց 1 հողամաս,/05-012-0008-0003 կադաստրային ծածկագրով/ գտնվող Ճամբարակ համայնքին   սեփականության իրավունքով պատկանող  բնակավայրի բնակելի կառուցապատման  նշանակության հողամասում բնակելի տան կառուցման աշխատանքների համար տրամադրել նախագծման թույլտվություն:
  2. Կազմված նախագծային փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Վ. ԱԴԱՄՅԱՆ

 

2023թ. սեպտեմբերի  15
ք. Ճամբարակ