Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 1296-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Արմեն Սարգսի Սարգսյանին,Սիրուն Ռուբենի Սևանյանին և Աստղիկ Արմենի Սարգսյանին համատեղ սեփականութուն հանդիսացող /վկայականներ՝ 2127879 տրված 10.04.2006թ./ հողամասից հրաժարվելու մասին Դ-499 դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1. Քաղաքացիներ Արմեն Սարգսի Սարգսյանին,Սիրուն Ռուբենի Սևանյանին և Աստղիկ Արմենի Սարգսյանին համատեղ սեփականութան իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի վարչական սահմաններում գտնվող 05-002-0233-0288 կադաստրային ծածկագրրով 0.5069 հա  մակերեսով գյուղնշանակության հողամասը /վարելահողը/ ճանաչել որպես համայնքային սեփականություն:
  2. Աշխատակազմի քարտուղարին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով՝ 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ճամբարակի տարածքային ստորաբաժանում:
  3. Աշխատակազմի քարտուղարին՝ հողամասի նկատմամբ իրավունք հաստատող վկայականը ստանալուց հետո՝ համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Համայնքի ղեկավար՝                                  ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ճամբարակ