Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2021թվականի N 273-Ա

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղաքացի  Արսեն Վառյանի դիմումը.

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝

  1. Երկարացնել մեկ տարով քաղաքացի Արսեն Վառյանին համայնքապետարանի կողմից տրված 06.04.2021թ.թիվ 06-Շ շինարարության թույլտվության սահմանված ժամկետը Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի 8-րդ փող.4 հասցեում իր սեփականության իրավունքով պատկանող հողամասում /վկայական 11112020-05-0002/ պարիսպի և տաղավարի կառուցման աշխատանքների կատարման նպատակով:
  2. Շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ քաղաքացի Արսեն Վառյանը պարտավոր է դիմել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար: 
  3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ որոշման ընդունման օրվան հաջորդող օրվանից:

 

 

Համայնքի ղեկավար՝                                  ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ճամբարակ