 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՄԱՐՏԻ 2026 թվականի N 275-Ա
ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու կամ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման և հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրում գտնվող, Սուրեն Բաղդասարյանին պատկանող 05-081-0021-0011 կադաստրային ծածկագրով Վահան 1-ին փողոց 36 հասցեում գտնվող անշարժ գույքը բաժանել միավորի և հասցեավորել որպես Ճամբարակ համայնք, Վահան բնակավայր, 1-ին փողոց, 36 բնակելի տուն (0․12463 հա) և Վահան բնակավայր, 1-ին փողոց, 36/1 հողամաս (0,10057 հա)։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Վ. ԱԴԱՄՅԱՆ
2026թ. մարտի 12
ք. Ճամբարակ