Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025 թվականի N 783-Ա

ՈՐՈՇՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Կարապետ Վանիկի Հունանյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ՝

  1. Քաղաքացի Արամ Մամիկոնի Բաբայանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, համայնք Ճամբարակ, Արցախի 17 հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի 05-002-0223-0175 կադաստրային ծածկագրով 0.3831 հա անջրդի վարելահողը, 05-002-0223-0361 կադաստրային ծածկագրով 0.072 հա անջրդի վարելահողը, 05-002-0223-0315 կադաստրային ծածկագրով 0.1911 հա անջրդի վարելահողը, 05-002-0205-0022 կադաստրային ծածկագրով 0.2047 հա անջրդի վարելահողը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդամենը՝ 61817  ՀՀ  դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի հոկտեմբերի 16-ին ժամը 12:15-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
  2. Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Արամ Բաբայանին։
  3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ`                                             Ռ. ՕՀԱՆՅԱՆ

 

2025թ. հոկտեմբերի  06
ք. Ճամբարակ