 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025 թվականի N 778-Ա
ՈՐՈՇՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Օլգա Մեսրոպի Մամբրեյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Օլգա Մեսրոպի Մամբրեյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, համայնք Ճամբարակ, Արամ Խաչատրյան 24 հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի 05-002-0233-0192 կադաստրային ծածկագրով 0.7894 հա անջրդի վարելահողը, 05-002-0233-0284 կադաստրային ծածկագրով 0.1636 հա անջրդի վարելահողը, 05-002-0222-0015կադաստրային ծածկագրով 1.011 հա անջրդի վարելահողը, 05-002-0213-0029 կադաստրային ծածկագրով 1.1638 հա անջրդի վարելահողը, 05-002-0223-0070 կադաստրային ծածկագրով 1.6691 հա խոտհարքը, 05-002-0202-0042 կադաստրային ծածկագրով 0.457 հա խոտհարքը, 05-002-0005-00014 կադաստրային ծածկագրով 0.323 հա տնամերձը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդամենը՝ 81869 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի հոկտեմբերի 16-ին ժամը 14:15-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Օլգա Մամբրեյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ` Ռ. ՕՀԱՆՅԱՆ
2025թ. հոկտեմբերի 06
ք. Ճամբարակ