Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՄԱՐՏԻ 2023թվականի N 192-Ա

ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման և հիմք ընդունելով Արգիշտի Սողոմոնի Ջառահյանի կողմից 17.03.2023թ. տրված Դ-99 դիմում-հայտը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ`

  1. Ճամբարակի համայնքապետարանի կողմից իրականացվող Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Նարեկացու փող,3 հասցեում,05-002-0073-0056 կադաստրային ծածկագրով գտնվող Արգիշտի Սողոմոնի Ջառահյանին սեփականության իրավունքով պատկանող /վկայակ.10112014-05-0034/ 0.0151 հա բնակավայրի հողամասում ավտոտնակի կառուցման աշխատանքների համար տրամադրել նախագծման թույլտվություն:
  2. Կազմված նախագծային փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Համայնքի ղեկավար՝                                  ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ճամբարակ